Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
24-ամյա երիտասարդը հեծանիվներ է գողացել. Նրան հայտնաբերել են, իսկ հեծանիվները չկան

24-ամյա երիտասարդը հեծանիվներ է գողացել. Նրան հայտնաբերել են, իսկ հեծանիվները չկան

13:49 | 19.09.2019 | Քաղաքականություն

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաեւ, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում եւս երկու հեծանիվ է գողացել։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси