Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, իսկ 8-ը՝ կփակվի. գործադիրը դրա համար 38 մլն դրամ հատկացրեց

Արարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, իսկ 8-ը՝ կփակվի. գործադիրը դրա համար 38 մլն դրամ հատկացրեց

13:00 | 19.09.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը Արարատյան դաշտի Արարատի եւ Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման եւ 8 հորերի լուծարման նպատակով:

Հարցը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ով նշեց. «Այդ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել մոտ 30 մլն խմ ջուր, որն այս պահին հոսում է ու կորչում: Միաժամանակ կձեռնարկվեն հմապատասխան միջոցներ այդ ապօրինի օգտագործող, ինքնաշատրվանող հորերի լուծարման համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղղությամբ»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու եւ ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 

2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը /տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձեւավորվել/, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետեւանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին:

Անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել եւ նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացմնել խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքներ։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների /արձանագրված արդյունքների վերաբերյալ տեղեկանքները կցվում են/ անհրաժեշտ է լուծարել եւ կոնսերվացնել թվով 105 խորքաին հոր: Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 97հորի կոնսերմացման եւ 8 հորի լուծարման աշխատանքներ:

Այսինքն կոնսերվացված  97 հորերը հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել, իսկ 8-ը՝ լուծարվում են:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արտեզյան ավազանի մակարդակն այս ամենի արդյունքում կբարձրանա. «Այս պահին նվազեցման միտումներ չունենք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси