Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բողոքի ակցիա կառավրության շենքի մոտ. Զոհված զինծառայողների մայրերը պատրաստ են հացադուլ անել (ուղիղ)

Բողոքի ակցիա կառավրության շենքի մոտ. Զոհված զինծառայողների մայրերը պատրաստ են հացադուլ անել (ուղիղ)

11:50 | 19.09.2019 | Հասարակություն

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը: Այստեղ է նաև Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս հայտարարեց, որ  ընթացիկ տարվա հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են:

«Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Դիմումը մնաց անպատասխան:  Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք գումարի ձեւն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռերի» գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, թոր մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- նշեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ իրենք ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ: «Եթե նման որոշում չկայացվի, մենք պատրաստ ենք նստել հացադուլի եւ նստացույցի»:

Այս պահին Մարգարիտա Խաչատրյանը նստել է կառավարության շենգի գլխավոր մուտքի դռան մոտ՝ փակելով ճանապարհը, եւ ոստիկանների՝ ճանապարհը բացելու հորդորին անհաղորդ է մնում՝ կրկնելով իր պահանջները:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси