Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում 33 հարց է, որից 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 33 հարց է, որից 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

11:27 | 19.09.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից երկուսը՝ գաղտնի:

Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Իսրայելի Պետությունում եւ Եթովպիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ ստեղծելու մասին,

- «ՍՐՈՒՐԵԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տալու մասին,

- «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին,

- Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը համաձայնություն տալու մասին,

- «Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին,

- Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընըթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններրի, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին եւ այլ հարցեր:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси