Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

17:02 | 18.09.2019 | Քաղաքականություն

Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության եւ սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային եւ կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպոթյան ներգրավմամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси