Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀԱՊԿ ապագա հավանական գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀԱՊԿ ապագա հավանական գլխավոր քարտուղարի հետ

16:02 | 18.09.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ պատվիրակության հետ, հաղորդում է «ԱզերԹԱջ»-ը:

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ու Ադրբեջանի նախագահի՝ իրավապահ մարմինների հետ աշխատանքի եւ ռազմական հարցերի գծով օգնական Ֆուադ Ալեսկերովը:

Ավելի վաղ Զասի գլխավորությամբ պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հիշեցնենք, որ Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Նա կարող է ղեկավարել կազմակերպությունը 2020-ի հունվարի 1-ից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси