Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի մի շարք շրջաններում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի մի շարք շրջաններում

13:30 | 18.09.2019 | Հասարակություն

Թուրքական լրատվամիջոցներից yenihaberden.com-ն անդրադարձ է կատարել սեպտեմբերի 16-ին հրապարակված ձայնագրությանը, որն ըստ պնդումների՝ պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Ձայնագրության մեջ վերջինս սպառնում է ահաբեկչություններ իրականացնել մայրաքաղաք Անկարայի, ինչպես նաև Մարդինի և Ուրֆայի շրջաններում:

30 րոպեանոց ձայնագրության մեջ ալ-Բաղդադին կոչ է արել շարունակել ամենօրյա գործողությունները՝ ինչպես կենտրոնից համակարգված, այնպես էլ անձնական նախաձեռնությամբ: Նա նշել է, որ ամեն գնով ազատ են արձակելու բանտարկված իրենց եղբայրներին և քույրերին:

Ինչպես փոխանցում է haber.sol.org-ը, Ստամբուլում «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչական բջիջները հայտնաբերելու նպատակով բնակարանային խուզարկություններ են տեղի ունեցել և առգրավվել են տարբեր փաստաթղթեր և թղթադրամ հաշվելու սարքեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси