Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստեփանակերտի 36-ամյա բնակչուհին դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ստեփանակերտի 36-ամյա բնակչուհին դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

13:19 | 18.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 14:45-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Լ. Հ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Համաձայն «ՀԲԿ» տված տեղեկանքի, Լ. Հ-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`անգիտակից վիճակում:

Ձեռնարկվում են միջոցներ վերջինիս թունավորման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси