Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան

Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան

12:20 | 18.09.2019 | Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն  իրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ դրա տեքստում արված դիտարկումներին:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա անհատական որոշում է եղել»: Նա հավելեց, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը նույնպես չի կարող մեկնաբանել. «Որովհետեւ մեկնաբանություներնն իր իրավասությունն է, և Վանեցյանը դա կանի ժամանակին: Կարծում եմ՝ առանց պատճառի չի լինում որևէ հրաժարական»:

Ինչ վերաբերում է ուսադիրների մասին հարգանքի վերաբերյալ հարցին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ինքն այդպես է արտահայտվել ամեն դեպքում»:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը խորհրդարան է ժամանել՝ մասնակցելու «Իմ քայլի» հետ փակ հանդիպմանը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси