Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ում հնարավոր պաշտոնանկությունների մասին

Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ում հնարավոր պաշտոնանկությունների մասին

11:57 | 18.09.2019 | Քաղաքականություն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի հնարավոր բացահայտումների արդյունքում ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնայների պաշտոնանկությունների մասին լուրերը:

Նա անդրադառնալով այդ լուրերին նշեց. «Խոսվում է, ԱԺ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնեք արդյունքները, դրանցից ելնելով որոշումներ կկայացնենք: Հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է այս պահին, որովհետեւ այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, նաեւ ՊՆ-ից, կարծում եմ՝ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»:

Հարցին, թե կարո՞ղ են ցավոտ անկակնկալներ լինեն Քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, Տոնոյանը ժպտալով ասաց. «Ցավոտ ոչ: Այդ մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռեւս 2016-ից սկսած նախաքննության մարմինները շատ մեծածավալ աշխատանք են կատարել»:

Իսկ հնարավո՞ր է քրգործեր հարուցվեն, հարցին էլ արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց ես այս փուլում չեմ կարող հանձնաժողովի աշխատանքը գնահատել: Հանձնաժողովի աշխատանքը նրա համար չէ, որ քրգործ հարուցվի կամ չհարուցվի»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси