Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նյու Յորք նահանգում մեքենան մտել է Trump Plaza աշտարակի նախասրահ

Նյու Յորք նահանգում մեքենան մտել է Trump Plaza աշտարակի նախասրահ

11:36 | 18.09.2019 | Հասարակություն

Նյու Յորք նահանգում մեքենան մխրճվել է Trump Plaza բարձրահարկի մուտքի մեջ, որի հետեւանքով տուժել է մեկ մարդ, հայտնում է CBS News հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ռոշել քաղաքում, որը գտնվում է Նյու Յորքից 16 մղոն (մոտ 26 կմ) հեռավորությամբ: Այս պահին հայտնի չէ, թե ավտոմեքենան վարող մարդը վիրավորվել է, թե ոչ: Սակայն վնասվածք է ստացել հյուրանոցի նախասրահում եղած մեկ մարդ:

Քաղաքի ոստիկանությունը կարծում է, որ տեղի է ունեցել պատահական վթար, վարորդը չի գործել կանխամտածված: Հիմա քննություն է կատարվում:

Հեռուստաալիքի թղթակից Տոնի Այելոն իր հերթին Twitter-ում բախման հետեւանքների մի քանի տեսանյութեր է հրապարել եւ նշել, որ տղամարդը մեքենայից դուրս է եկել, որից հետո նստել բազմոցին՝ այդ ընթացքում ոչ մի բան չասելով: Նա «մի քանի վնասվածքներ է ստացել, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում»:

Լրագրողը նշել է, որ լյուքս դասի 40-հարկանի շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին: Հիմա աշխատակիցները նախասրահը մաքրում են աղբից եւ կառուցվածքների բեկորներից, իսկ համապատասխան ծառայությունները տարածքից հանում են սաստիկ վնասված ավտոմեքենան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси