Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

11:15 | 18.09.2019 | Քաղաքականություն

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը եւ Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ Հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան՝ այս այցի եւ դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակը դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ նախարարության դիմումին արձագանքելու եւ կարծիքի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունի խոսքում ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների հետ Կառավարության համագործակցության բարձր մակարդակը՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրոպայի Խորհրդը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Մասնավորապես, փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը եւ փոխնախարար Աննա Վարդապետյանը հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամների հարցերին ի պատասխան՝ ներկայացրել են դատավորների կողմից գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ներկայացման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, Բարձրագույն դատական խորհրդի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվելիք իրավական ընթացակարգերը, ինչպես նաեւ նախագծերի փաթեթի տարբեր կարգավորումներին առնչվող այլ մասնագիտական հարցերը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси