Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արզական գյուղում երկու տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Արզական գյուղում երկու տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:55 | 18.09.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի ամառանոցների Այգեգործական փողոցի երկու տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:06-ին, մարվել՝ 01:49-ին:

Այրվել են տներից մեկի տանիքի (մոտ 70 քմ) եւ մյուս տան տանիքի (մոտ 80 քմ) փայտյա կառուցատարրերը եւ կենցաղային գույքը: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси