Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում ծրագրավորված Win.gg կիբերսպորտի պլատֆորմը գործարկվում է ԱՄՆ-ում

Հայաստանում ծրագրավորված Win.gg կիբերսպորտի պլատֆորմը գործարկվում է ԱՄՆ-ում

10:43 | 18.09.2019 | Հասարակություն

Պրիոտիկսը ծրագրավորման ամբողջական փաթեթով ծառայություններ տրամադրող ընկերություն է՝ փորձառու եւ պրոֆեսիոնալ թիմով, որը գործընկերային համագործակցություն է զարգացրել Մինեսոտայում հայ հիմնադրի կողմից հիմնած էլեկտրոնային սպորտերի եւ վիդեոխաղերի ինդուստրիայի բացառիկ մի startup-ի հետ։

Հայտնի է, որ վիդեոխաղերի շուկան ռեկորդային հաջողություններ է գրանցում Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում տարեկան միջինում 22.3% աճի տեմպեր գրանցելով։ Աշխարհում 4-ից մեկը խաղում է գոնե մեկ մրցախաղ ամեն օր։ Շահույթի և լսարանի տարեկան աճը գերազանցում է ավանդական սպորտի տեսակների մի քանի տարվա աճի տեմպերը։

Պրիոտիկսը ստեղծել է վիդեոխաղերի և կիբերսպորտի ուղղվածություն ունեցող նորությունների և ստատիստիկայի նմանը չունեցող Win.gg վեբ-պլատֆորմ, որը հարուստ կոնտենտի աղբյուր է հանդրիսանում կիբերսպորտի այնպիսի հայտնի տեսակների համար ինչպիսին են Dota 2, Counter-Strike: Global Offensive, League of Legends, Overwatch, Fortnite և այլք։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси