Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց. անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ. ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերն

Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց. անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ. ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերն

10:30 | 18.09.2019 | Քաղաքականություն

Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անցկացվել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ եւ ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնում տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսը, որի շրջանակներում Հայաստանի եւ Միացյալ Նահագների չորս նախկին եւ գործող դեսպաններ քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը կարեւորեց Հայաստանի ինքնիշխանության գործոնը արտաքին քաղաքականության ոլորտում։

«Թավշյա հեղափությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին եւ մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»։

Այսօր Հայաստանի առջեւ ծառացած են բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ, նշեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հայաստանի համար արտաքին քաղաքական գերխնդիրներից են ղարաբաղյան հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Դեսպանը շեշտեց նաեւ Մոսկվայի հետ Երեւանի հարաբերություննեի կարեւորությունը՝ անվտանգության մարտահրավերներից ելնելով, միաժամանակ նշելով, որ նոր վարչակազմին հաջողվել է պահպանել հավասարակշված բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն:

«Նրանց հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից»:

Իր հերթին նախկին փոխպետքարտուղար, դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում կենտրոնացավ հետհեղափոխական փուլում օրենքի գերակայության հաստատման խնդրին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում: Բոլոր կուսակցություններն ու տեղական եւ օտար ընկերությունները պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, նշեց Հեֆերնը՝ կարեւորելով գործող համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:

«Ինստիտուտների կառուցումը հիմնական խնդիրներից է, սակայն հանրային վստահությունը դրանց նկատմամբ եւս շատ կարեւոր է: Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»,- նշեց Հեֆերնը:

ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպան Վարուժան Ներսիսյանը, ընդգծեց, որ ԱՄՆ-ը առանցքային գործընկեր Հայաստանի համար. «ԱՄՆ շարունակում է մնալ առանցքային գործընկեր Հայաստանի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը վարչապետ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից է, եւ մենք հույս ունենք ընդլայնել դրանք»,- նշեց Ներսիսյանը:

Նրա գնահատմամբ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց հիմնարար փոփոխություններ: Դա համահայկական շարժում էր, զերծ որեւէ աշխարհաքաղաքական բովանդակությունից, որը միավորեց հայության բոլոր հատվածները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси