Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար՝ ոստիկանության ակադեմիայի մոտ. կան վիրավորներ

Վթար՝ ոստիկանության ակադեմիայի մոտ. կան վիրավորներ

11:12 | 17.09.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 16-ին, ժամը 19:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ 29-ամյա Գրիգոր Ս.), «Mercedes C180» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) եւ «Mitsubishi» (վարորդ՝ 65-ամյա Գագիկ Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Գրիգոր Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գրիգոր Ս.-Ն եւ Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси