Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան

Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան

16:41 | 16.09.2019 | Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիր ես ստորագրել եմ, եւ համապատասխան հրամանագիրը մեկ- երկու օրվա ընթացքում կստորագրվի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ: Մենք քննարկել ենք պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել, եւ այդ սցենարները կքննարկվեն հընթացս : Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարեւոր, ազգային եւ պետական խնդրի լուծման վրա»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը լրագրողի հարցին պատասխանելով, ասաց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին կան հավակնորդներ, ինքը կքննարկի եւ որոշում կկայացնի:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси