Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կանի ՔՊ գրասենյակում՝ կապված ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հետ

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կանի ՔՊ գրասենյակում՝ կապված ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հետ

14:26 | 16.09.2019 | Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս պահին դեռևս որևէ մանրամասներ չի ներկայացնում կապված ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հետ։

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունում լինելու է նիստ, որի ընթացքում էլ կնախանշվեն մեր հաջորդ քայլեր։ Արդեն իսկ նախագծված են քայլերը, որով պետք է առաջ շարժվենք, բայց այդ մասին կարող եմ ասել նիստից հետո»,- ասաց Մակունցը։

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Օրենսդիրը պետք է իր գործառույթներն անի, քանի որ առերևույթ կողմնակալության կասկած կա։

Մակունցի խոսքով՝ իրենք արդեն իսկ ունենք քայլերի մշակված տարբերակներ, սակայն չի շտապում այն բարձրաձայնել, քանի որ քննարկման արդյունքում պետք է վերջնական լուծման գան ու համատեղ որոշում կայացնեն։

Հարցին՝ ԱԺ գիտակցո՞ւմ է, որ կա ՍԴ ճգնաժամ և լծվե՞լ է այն լուծելու գործընթացին, Մակունցը հստակ պատասխան չտվեց՝ նկատելով,որ հարցն ընդհանուր ԱԺ-ին է վերաբերում և ինքը զերծ կմնա մեկնաբանությունից։

Դիտարկմանը, թե ասվում, որ ՍԴ ճգնաժամի լուծման համար չկա իրավական ճանապարհ, ի՞նչ է, ոչ իրավական ճանապարհո՞վ է օրենսդիրը գնալու, Մակունցն արձագանքեց․ «Մենք նշել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով շարժվելու գործընթացին և շարժվելու ենք միայն օրենսդիրի լիազորություններում գտնվող գործիքակազմով։ Այնպես որ ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի չէ»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հիմա որոշել լուծել ճգնաժամը, սպասում են, որ ՍԴ-ն ինքն իրենո՞վ կարգավորվի, նշեց․ «Իհարկե, ամենաճիշտ ճանապարհը տվյալ պարագայում այն է, որ դատաիրավական համակարգում փոփոխությունները հենց ներսից տեղի ունենան»։

Հարցին՝ ինչո՞ւ ԱԺ նախագահը նման հայտարարությամբ ու նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ, Մակունցը պատասխանեց․ «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱԺ-ն դրա նպատակահարմարությունը գտել է»։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կանի ՔՊ գրասենյակում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси