Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր Անկարայում են հավաքվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները, սպասվում է նրանց եռակողմ հանդիպումը

Այսօր Անկարայում են հավաքվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները, սպասվում է նրանց եռակողմ հանդիպումը

13:55 | 16.09.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր հավաքվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակի հետ կապված՝ Թուրքիայի նախագահի մամուլի կենտրոնից նշել են, որ նպատակն է գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին և հնարավորություններ ստեղծել փախստականների կամավոր վերադարձի համար:

Նախատեսված է նաև եռակողմ գագաթնաժողովից բացի իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Ըստ Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси