Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խորհրդարանը չընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը

Խորհրդարանը չընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը

12:49 | 16.09.2019 | Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ չընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծնախագիծը չընդունվեց 39 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայնով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 41-ին մասով՝ այն է՝ Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաև Ազգային ժողովի և համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը և դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի և գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչով ընդունվում է ծրագիրը: Փոփոխությունները հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն օգտագործելու խորհրդարանի ռեսուրսը:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси