Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արթիկ» ՔԿՀ-ի տարածքում ներնետած երկու փաթեթ է հայտնաբերվել, որոնցում եղել են բջջային հեռախոսներ ու լիցքավորիչներ

«Արթիկ» ՔԿՀ-ի տարածքում ներնետած երկու փաթեթ է հայտնաբերվել, որոնցում եղել են բջջային հեռախոսներ ու լիցքավորիչներ

12:38 | 16.09.2019 | Հասարակություն

22 բջջային հեռախոս քրեակատարողական տարբեր հիմնարկներից։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, 11 բաժանորդային քարտ, 5 ականջակալ, 3 wi-fi սարք և խաղաքարտի 2 տրցակ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси