Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա առնվազն 12 զոհ

Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. կա առնվազն 12 զոհ

12:29 | 16.09.2019 | Հասարակություն

Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ (Ալ Ռաի) ավանում պայթուցիկով լի մեքենայի օգտագործմամբ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 12 քաղաքացիական անձ է զոհվել, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել ավտոկայանատեղիի վրա, որը գտնվում է ավանի հիվանդանոցի մոտակայքում, և այն նույնպես վնաս է կրել պայթյունի հետևանքով:

Հաղորդվում է, որ մահացածներից բացի, կան մեծ թվով վիրավորներ:

Նշենք, որ Չոբանբեյ ավանը գտնվում է այն տարածքում, որտեղ Թուրքիան «ահաբեկիչներից մաքրելու» պատճառաբանությամբ իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:</p

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси