Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեք օրում գրանցվել է 31 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ

Երեք օրում գրանցվել է 31 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ

12:23 | 16.09.2019 | Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, յուրացման կամ վատնման՝ 13, ծեծի՝ 10, խարդախության` 9, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի եւ սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման եւ թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մաքսանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, որսագողության, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սպառողին խաբելու, ջրերն աղտոտելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհատ կորած եւ 4 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси