Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի խորհրդարանը մտածում է Վարչական դատարանների բեռնաթափման մասին

Հայաստանի խորհրդարանը մտածում է Վարչական դատարանների բեռնաթափման մասին

12:03 | 16.09.2019 | Քաղաքականություն

Այս օրինագծի խնդիրն է հանրապետության դատարանների բեռնաթափումը: Սեպտեմբերի 16-ին ԱԺ նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա պարզաբանմամբ՝ Հայաստանում Վարչական դատարաններն անչափ ծանրաբեռնված են, քանի որ քաղաքացիները նույնիսկ աննշան ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում ուղիղ դատարաններ են դիմում՝ վիճելի հարցերի լուծման համար: Այս ամենը զգալիորեն դժվարացնում է դատարանների աշխատանքը, քանի որ նրանց այնքան էլ շատ ժամանակ չէր մնում ավելի լուրջ գործերի պատշաճ քննության համար:

Սրանից ելնելով՝ նա առաջարկեց փոխել նման գործերի քննության կարգը: Այսպես՝ եթե խորհրդարանը հավանություն տա Բաղդասարյանի առաջարկած օրինագծին, քաղաքացիները պարտավոր կլինեն առաջին հերթին դիմումով դիմել վարչական մարմիններ, որտեղ այդ դիմումները պատշաճ կերպով կքննարկվեն, այնուհետեւ 15 օրում քաղաքացին կստանա իր հարցման պատասխանը: Պատգամավորը նշեց, որ նախկինում դիմումի պատասխանը ստանալու համար քաղաքացիները ստիպված էին 30 օր սպասել:

Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ցանկանում այս կերպ մի քանի խնդիր լուծել: Վարչական դատարանների բեռնաթափումից բացի, նախատեսվում է կրճատել պետության ծախսերը պակաս էական գործերի քննարկման վրա, ինչպես նաեւ կրճատել սպասելու ժամանակը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси