Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իսրայելի տարածքում հայտնաբերվել են հնագույն եգիպտական առեւտրային կետի մնացորդներ

Իսրայելի տարածքում հայտնաբերվել են հնագույն եգիպտական առեւտրային կետի մնացորդներ

10:35 | 16.09.2019 | Հասարակություն

Լեհ հնագետները հայտնաբերել են ժամանակակից Իսրայելի Թել Էրանի քաղաքում եգիպտական առեւտրային կետի մնացորդները: Այն հիմնադրվել էր ավելի քան հինգ հազար տարի առաջ Նագադա մշակույթի կրողների կողմից (Եգիպտոս, շուրջ մ.թ.ա. 3150-3050թթ.), գրում է «Նաուկա ի Ժիզն»-ը:

Այդպիսի վաղ ամսաթիվը դարձնում է Թել էրանին Լիբանանում եգիպտացիների հնագույն արդյունաբերական տարածքներից մեկը:

Այդպիսի եզրահանգմանն են եկել հնագետները՝ հայտնաբերելով հաց թխելու համար նախատեսված տարաներ, խեցեղեն եւ կենցաղային իրեր, որոնք հատուկ էին Նագադայի մշակույթին: Այդ գտածոները հայտնաբերվել են մ.թ.ա. IV հազարամյակի վերջին թվագրվող մնացորդներում, սի այդ ավելի ուշ կառուցվել էր մեկ ուրիշ շինություն: Հետազոտողների կարծիքով՝ Ներքին Եգիպտոսի եւ հայավային Լիբանանի միջեւ շփումները շատ ակտիվ էին: Նեղոսի հովիտ ուղարկվում էին պղինձ եւ յուղ, իսկ ժամանակակից Իսրայելի տարածք՝ կենդանիների միս ու ձուկ:

Գիտնականները նաեւ հույս ունեն գտնել կավե վառարաններ: Այն մասին, որ դրանք գտնվում են մոտակայքում, խոսում են մոխրի եւ այրման հետքերը: Թել Էրանիում պեղումներն անցկացվում են Կրակովի համալսարանի Հնագիտության ինստիտուտի կողմից: Դրանցում մասնակցում են նաեւ Իսրայելի Բեն Գուրիոնի անվան համալսարանի, Իսրայելի հնությունների կառավարման, Շավերի անվան բուսաբանության ինստիտուտի աշխատակիցները եւ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետները: Արշավախմբի ղեկավարն է դոկտոր Մարչիան Չարնովիչը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси