Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոստա Ռիկայում 87-ամյա տղամարդը սահել է 25 ոտնաչափ բարձրության ջրվեժից

Կոստա Ռիկայում 87-ամյա տղամարդը սահել է 25 ոտնաչափ բարձրության ջրվեժից

18:15 | 14.09.2019 | Հասարակություն

87-ամյա տղամարդը ռեկորդ է սահմանել` ներքև սահելով Կոստա Ռիկայի Յուվիտա ջրվեժի (25 ոտնաչափ բարձրություն ունի) ամենավերին հատվածից, գրում է Daily Mail–ը:

Տղամարդուն ուղեկցել են տուրիստական գործակալության երկու ներկայացուցիչներ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ օգնում ապագա ռեկորդակրին բարձրանալ ջրվեժի ամենավերին հատվածը: Այնուհետև, տղամարդը ջրվեժի վերին և ներքևի հատվածում հավաքված մարդկանց խրախուսական բացականչությունների և ծափողջույնների ներքո ներքև է սահում`ճանաչվելով տուրիստական գործակալության` ջրվեժի բարձրությունը հաղթահարած ամենատարեց անձը:

Տուրիստական գործակալության ներկայացուցիչներից մեկն ասել է, որ 87-ամյա տղամարդու արարքը ևս մեկ անգամ ապացուցել է, որ տարիքը միայն թիվ է, և երբեք ուշ չէ` լիարժեք կյանքով ապրելու համար:

Գործակալության աշխատակիցը նաև նշել է, որ ի սկզբանե մտավախություններ են ունեցել տարեց տղամարդու` այդքան մեծ բարձրություն հաղթահարելու հետ կապված, քանի որ գիտակցել են, թե այն ինչ ռիսկեր է պարունակել, սակայն շուտով հասկացել են, որ տղամարդը մերժում չէր ընդունելու: Այս մասին ընկերությունը նույնիսկ խոսել է տղամարդու ընտանիքի անդամների հետ. վերջիններս դեմ չեն արտահայտվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси