Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան

Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան

18:05 | 14.09.2019 | Հասարակություն

Ջերմուկ առողջարանային քաղաքից մեկնարկած ավտոերթն  ի պաշտպանություն Ամուլսարի հասել է Երեւան:

Ջերմուկից ժամանած ակտիվիստները հավաքվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց եւ այդտեղից կմիանան երթին:

Նշենք, որ Ջերմուկից եկած ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ այսօրվա քայլերթին, նաեւ հայտարարում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, եւ այն ժամանակ, երբ Կառավարությունը հօգուտ Ամուլսարի  որոշում կկայացնի, իրենք կդադարեցնեն պայքարը:

Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ 3  ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси