Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՃՏՊ-ից տուժածները դանակի սպառնալիքով խլել են օգնության շտապած մարդու մեքենան

ՃՏՊ-ից տուժածները դանակի սպառնալիքով խլել են օգնության շտապած մարդու մեքենան

17:23 | 14.09.2019 | Պատահարներ

Ցնցող միջադեպ է գրանցվել ավստրալական Սիդնեյի թունելներից մեկում. ՃՏՊ-ից հետո հինգ տուժածները խլել են իրենց օգնության շտապած բարի սամարացու մեքենան, գրում է Daily Mail պարբերականը։

Շուտով ցանցում հայտնվել է պատահարի տեսանյութը. Mazda-ն վազանցում է Range Rover-ին, ինչի հետեւանքով տեղի է ունենում պատահարը։ Դրանից հետո ՃՏՊ-ի մեջ ներգրավված մեքենաներին մոտենում է Honda-ն։

Երբ մեքենան կանգ է առնում եւ վարորդն իր օգնությունն է առաջարկում, հինգ տղամարդ դուրս են թռչում Mazda-ից եւ դանակով սպառնալով վարորդին ու նրա ուղեւորին՝ փախցնում են մեքենան։

Ներկայում ոստիկանությունը որոնում է մեքենան փախցնողներին եւ գողացված մեքենան։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси