Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը Եգիպտոսի նախագահին անվանել է «իմ սիրելի բռնապետ». WSJ

Թրամփը Եգիպտոսի նախագահին անվանել է «իմ սիրելի բռնապետ». WSJ

13:01 | 14.09.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ Խալիլ աս-Սիսիին անվանել է «իմ սիրելի բռնապետ», գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես նշում է պարբերականը, դա տեղի է ունեցել Hotel du Palais հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ Թրամփը սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը։

«Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»,- ասել է ԱՄՆ նախագահը բավական բարձր ձայնով, որպեսզի լսվի ամերիկացի եւ եգիպտացի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի կողմից։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի բարձր ձայնը լսել են մի քանի մարդիկ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси