Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապարան-Ստեփանավան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Ապարան-Ստեփանավան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

11:34 | 14.09.2019 | Պատահարներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մխիթար Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել ձորում (մոտ 40 մ):

Փրկարարները վարորդին և ուղևորին՝ Անահիտ Տ.-ին (ծնված 1984 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси