Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաշաթաղի շրջանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Քաշաթաղի շրջանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

11:02 | 14.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։

Դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси