Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Նորքի երկրորդ զանգվածում 33-ամյա տղամարդը խաղադաշտի ձողից կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Նոր Նորքի երկրորդ զանգվածում 33-ամյա տղամարդը խաղադաշտի ձողից կախվելու միջոցով ինքնասպան է եղել

10:53 | 14.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 07:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 103 մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձողից կախված Գևորգ Բ.-ի (ծնված 1986 թ.) դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси