Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում ԵՄ նոր դեսպանի հետ հանդիպել է Զոհրաբ Մնացականյանը

Հայաստանում ԵՄ նոր դեսպանի հետ հանդիպել է Զոհրաբ Մնացականյանը

18:44 | 13.09.2019 | Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Այս մասին տեղականում ենք ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարեւոր եւ պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարեւորությունը։ 

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին,  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջեւ շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարեւորությունը։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաեւ Արեւելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երեւանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси