Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ընդդիմադիրները ջարդուխուրդ են արել Հաիթիի սենատի շենքը

Ընդդիմադիրները ջարդուխուրդ են արել Հաիթիի սենատի շենքը

18:44 | 12.09.2019 | Հասարակություն

Հաիթիում ընդդիմության ներկայացուցիչները ջարդուխուրդ են արել խորհրդարանի շենքը վարչապետ Ֆրից-Ուիլյամ Միշելի պաշտոնին հաստատման օրը, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Prensa Latina-ին։

Ակտիվիստները եւ կառավարության հակառակորդները ներխուժել են շենք, կոտրել ապակիները եւ դռները, քարուքանդ արել կահույքը, ինչպես նաեւ մի ինչ-որ այրվող առարկա նետել շենքից ներս։ Ակտիվիստները փորձել են կանխել պաշտոնին Միշելի հաստատումը։

Ֆրից-Ուիլյամ Միշելը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար անցած տարվա հուլիսի 22-ին, այդ պաշտոնից Ժան Հենրի Սեանի ազատումից հետո։ Այդ տարվա սեպտեմբերի սկզբին պատգամավորների մեծամասնությունը հավանություն տվեց այդ նշանակմանը, Միշելին մնաց ստանալ սենատի աջակցությունը։ Այժմ բողոքի ակցիայի պատճառով Միշելի հաստատման արարողությունը տեղափոխվել է անորոշ ժամանակով։

Հաիթիի Հանրապետությունը՝ 10,98 մլն բնակչությամբ, Ամերիկայի ամենաաղքատ երկիրն է։ Անցած տարեվերջին հանրապետությունում սկսվել են բողոքի ակցիաներ՝ պայմանավորված ծանր տնտեսական վիճակով եւ գնաճով, ինչպես նաեւ կոռուպցիայի աճով։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը։

Այս տարվա փետրվարին Հաիթիի բնակիչները ցույցերի ընթացքում Ռուսաստանին կոչ են արել օգնել կարգավորել իրավիճակը երկրում։ «Մենք խնդրում ենք Ռուսաստանին, Վենեսուելային, Չինաստանին աչք նետել աղքատությանը, որի մեջ մենք այստեղ ապրում ենք»,- ասել է ընդվզողներից մեկը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси