Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եվրախորհրդարանը հանդես կգա Brexit-ը տեղափոխելու օգտին, եթե դա կանխի առանց գործարքի Բրիտանիայի դուրս գալը

Եվրախորհրդարանը հանդես կգա Brexit-ը տեղափոխելու օգտին, եթե դա կանխի առանց գործարքի Բրիտանիայի դուրս գալը

18:34 | 12.09.2019 | Քաղաքականություն

Եվրախորհրդարանը հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետները տեղափոխելու օգտին, եթե դա կանխի առանց գործարքի Brexit-ը կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը պատրաստում է Brexit-ի վերաբերյալ համապատասխան բանաձեւ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգում լիագումար նիստում: «Բանաձեւում կնշվի, որ Եվրախորհրդարանը բաց է հնարավոր տեղափոխության համար, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի դուրս գալուց կամ կպահանջվի Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների անցկացման համար»,- ասել է նա:Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը պատրաստում է Brexit-ի վերաբերյալ համապատասխան բանաձեւ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգում լիագումար նիստում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси