Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԱԾ-ն կանխել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ԱԱԾ-ն կանխել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության դեպք

17:53 | 12.09.2019 | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության  դեպք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղեկանում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել եւ պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:

Արդյունքում, նշյալ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված եւ 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երեւան քաղաք:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ այն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նախաքննություն կատարելու նպատակով նշված անձանց առաջադրված է մեղադրանք եւ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси