Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև

Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև

17:11 | 12.09.2019 | Սպորտ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի միջև թենիսի ցուցադրական խաղի կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպումը պետք է կայանա «Սանտյագո Բերնաբեու» տնային մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազար հանդիսական: Եթե այն կայանա, ապա կարող է ռեկորդային թվով հանդիսատես հավաքել թենիսի խաղի համար։

Իսպանական ABC-ի տվյալներով՝ ակումբի տնօրենների խորհուրդը այդ հարցը քննարկել է կիրակի օրը կայացած նիստում:

«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հայտնել է, որ ցանկանում է անցկացնել հանդիպումը:

Ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ ամենայն հավանականությամբ այն կկայանա Ֆեդերերի՝ կարիերան ավարտելուց հետո: Այս պահին շվեյցարացին մտադիր չէ հեռանալ թենիսից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси