Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաքվում ոստիկանները բռնություն են իրականացրել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ

Բաքվում ոստիկանները բռնություն են իրականացրել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ

15:54 | 12.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 11-ի առավոտյան «Ազատություն» թերթի լրագրող Թազախան Միրալամլըի նկատմամբ Ադրբեջանի ոստիկանությունը բռնություն է իրականացրել, հայտնում է turan.az-ը:

p>Դեպքը տեղի է ունեցել Յասամալի շրջանի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել էին ընդդիմադիր ակտիվիստներ՝ լրագրողների ուղեկցությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնություն են իրականացրել հավաքվածների նկատմամբ:

Ոստիկանության սերժանտներից մեկը հարվածել է «Ազատության» լրագրողին, որը վայր ընկնելով վնասվածքներ է ստացել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողը ոստիկանին էր ներկայացրել իր իրավունքները և խնդրել չխոչընդոտել մասնագիտական գործունեության կատարումը:

«Ազատություն» թերթի խմբագրությունը միջադեպը որակել է որպես Ադրբեջանում լրագրողների իրավունքների և ազատությունների կոպիտ խախտման ապացույց և իշխանությունների կողմից խոսքի ազատության դեմ բացահայտ կամայական վերաբերմունք:

Ըստ turan.az-ի՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես խոսքի ազատության սահմանափակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси