Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանի հրամանագրով Թուրքիայում ստեղծվել է Պարտքի վարչություն

Էրդողանի հրամանագրով Թուրքիայում ստեղծվել է Պարտքի վարչություն

14:01 | 12.09.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիայում ստեղծվել է Պարտքի վարչություն, որը գործելու է Գանձարանի և ֆինանսների նախարարությանը կից, տեղեկանում ենք Թուրքիայի պաշտոնաթերթի այսօրվա համարից:

Պարտքի վարչության հիմնական գործառույթն արտաքին և ներքին պարտքի կառավարումն է:

Հիշեցնենք, որ թուրքական լիրայի շարունակական արժեզրկումը հանգեցրել է այդ երկրում տնտեսական ճգնաժամի, և տվյալ հրամանագիրը կարելի է դիտարկել որպես այդ ճգնաժամից դուրս գալու փորձ:

Նկարում ցուցադրված է թուրքական լիրայի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ (տեղեկությունները` xe.com կայքից).
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси