Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ամուլսարի շահագործման

Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ամուլսարի շահագործման

13:56 | 12.09.2019 | Հասարակություն

Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղի բնակիչները գյուղում հանրային լսումներ են անցկացնում՝ զուգահեռ «Թույլ չե՛նք տա մեր ապագան վաճառեք», «Դեմ ենք հանքերի շահագործմանը» վանկարկումներով:

Բնակիչների խոսքով՝ իրենք դեմ են ցանկացած քննարկման, որն անցկացվելու է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:

«Սրանք մեր սարերն են, մենք էլ սարի նման կանգնած ենք մեր սարերի մեջքին: Ով ուզում է, գա: Այն մարդը, որն ուզում է հանք բացել, թող գնա իր հայաթի մեջ բացի, որ այդքան առողջարար է, ընտանիքով թող նստեն կողքին»,- ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները պնդում են, որ գյուղապետարանը պետք է ծանուցում տա, ըստ որի՝ քննարկումը տեղի չի ունեցել, քանի որ բնակիչները դեմ են ցանկացած քննարկման:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси