Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը

13:27 | 12.09.2019 | Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը սպառնացել էր բացել Եվրոպայի դռները փախստականների առաջ՝ չխոչընդոտելով տարանցիկ ճանապարհներով նրանց գաղթը, եթե Եվրոպան ֆինանսական և քաղաքական աջակցություն չտրամադրի Թուրքիային: Որպես քաղաքական աջակցություն՝ նա վերջին օրերի իր տարբեր ելույթներում դա ներկայացրել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և «ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակում Սիրիայում գործող քրդական ուժերի դեմ պայքարի համատեքստում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси