Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը նախորդ տարվա համեմատ էականորեն աճել է. ՔԿ տվյալները

Պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը նախորդ տարվա համեմատ էականորեն աճել է. ՔԿ տվյալները

18:29 | 11.09.2019 | Քաղաքականություն

ՀՀ Քննչական կոմիտեում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում  Կոմիտեում եւ ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:

Ներկայացվող ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ  դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ Հանրապետությունում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված 20.361 քրեական գործերից 18.973-ը կամ շուրջ 93,2 %-ը քննվել է Կոմիտեի քննիչների վարույթում, որից՝

-  9.090-ը կամ 47,9 %-ը՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ վարչական շրջանների քննչական բաժիններում,

-  6.545-ը կամ 34,5 %-ը՝ մարզային քննչական վարչություններում,

-3.064-ը կամ 16,1 %-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում

Նույն ժամանակահատվածում քննված քրեական գործերի քանակը նախորդ՝ 2018թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել է  6.351-ով կամ 50,3 %-ով,  իսկ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ՝ 8.447-ով կամ 80,2 %-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արդեն քննվել է 2017թ. ամբողջ տարվա ընթացքում քննված 20.057 քրեական գործերի 94,6 %-ը, իսկ 2018թ. տարվա համեմատությամբ՝ 73,9 %-ը:

Քրեական գործերով մեկ քննիչի ծանրաբեռնվածությունն աճել է 12,1 գործով եւ կազմել 40,5 գործ, ինչը նշանակում է, որ միջինացված հաշվարկով մեկ քննիչը յուրաքանչյուր ամիս վարույթ է ընդունել շուրջ 7 քրեական գործ:

Նշենք, որ եթե  քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերն աճել է 6.351-ով,  ապա 2019թ. 2-րդ կիսամյակ փոխանցված գործերն այդ քանակին համաչափորեն չեն աճել, փոխանցումների տարբերությունը ավելացել եւ կազմել է ընդամենը 2.051 գործ, այսինքն՝ 3 անգամ պակաս, ինչը վկայում է, որ նախաքննության ինտենսիվությունը չի նվազել :

Չի նվազել դատարան ուղարկված գործերի քանակը,  քանի որ համաներման ակտի չկիրառելու դեպքում, որի արդյունքում 196 քրեական գործի վարույթ է կարճվել, դատարան ուղարկված գործերի քանակը կկազմեր 1.524:

Քննված քրեական գործերից 6.518-ի կամ 34,4 %-ի նախաքննությունն ավարտվել է (2018թ.- 4.214 կամ 33,4 %), այսինքն` ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռն աճել է ինչպես տոկոսային հարաբերակցությամբ՝ 1 %-ով, այնպես էլ բացարձակ թվերով՝ 2.304-ով:

Քննիչները ձերբակալել են 410 անձի, իսկ 2018թ.-ին 430:  Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան է ներկայացվել 646 միջնորդություն, որից 188-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ (2018թ.-548):

Առանց ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված մեղադրյալների, մյուս գործով միջնորդությունների քանակը կազմել է 458 (2018թ.-372):

Կալանավորման միջնորդությունների քանակի էական նվազումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով քննությունից թաքնվող մեղադրյալների նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելով, իսկ մյուս քրեական գործերով միջնորդությունների աճը՝ քրեական քաղաքականության խստացմամբ, հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով :

Սպանության եւ սպանության փորձերի դեպքերի առթիվ քննվել է 61 քրեական գործ: Դեպքերից 30-ը կատարվել են 2019թ. 1-ին կիսամյակում (18-ը՝ սպանության, իսկ 12-ը՝ սպանության փորձի վերաբերյալ), սպանություններից 15-ը եւ փորձերից 11-ը բացահայտվել է, իսկ սպանությունների 3 եւ փորձի 1 դեպքերը չեն բացահայտվել (2018թ.-22, որից 16-ը՝ սպանության, 6-ը՝ սպանության փորձի դեպքեր, 1-ական սպանության եւ փորձի դեպքերը չեն բացահայտվել):

Զինված ուժերում ծառայության հետ կապված մահվան 11 դեպքերով Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացվել է մինչդատական վարույթ, որից 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության (2018թ.-5), 3-ը՝ սպանության (2018թ.-1), 3-ը՝ ինքնասպանության (2018թ.-6), 1-ը՝ ավտովթարի (2018թ.-1), 1-ը՝ դժբախտ պատահարի (2018թ.-1), 1-ը՝ հիվանդության հետեւանքով առաջացած դեպքերի վերաբերյալ (2018թ.-1)

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 171 մեղադրյալ զորակոչվել է զինված ուժեր:

Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1016 քրեական գործ: Այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 474 անձի: Դատի է տրվել 134 անձ: 1 016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.708.228.085 դրամ (2018թ.-673.668.341 դրամ), որից վերականգնվել է 819.804.715 դրամը (2018թ.-426.593.144 դրամ), բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների 298.486.450 դրամ արժողությամբ գույքի վրա (2018թ.-27.658.000 դրամ):

Ինչպես տեսնում ենք, պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնված գումարի չափը եւ այդ նպատակով կալանք դրված գույքի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն աճել են:

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված եւ առկա գումարի շարժը հետեւյալն է.

01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,

01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,

01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ,

01.08.2019թ. դրությամբ- 1.960.722.763 դրամ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси