Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովրդի ներկայացուցիչը տես ոնց է փախնում. ցրեց, թռավ». Միջադեպ կառավարության մոտ ակցիայի ժամանակ

«Ժողովրդի ներկայացուցիչը տես ոնց է փախնում. ցրեց, թռավ». Միջադեպ կառավարության մոտ ակցիայի ժամանակ

18:08 | 11.09.2019 | Հասարակություն

Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ գրանցվեց: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դուս եկավ շենքից, մոտեցավ իր ավտոմեքենային եւ ցանկանում էր հեռանալ, սակայն ակցիայի մասնակիցները շրջապատեցին մեքենան:

Նրանցից մեկը խնդրեց իջնել մեքենայից եւ լսել իրենց բողոքը, սակայն վերջինս նշեց, որ շտապում է ու հեռացավ:

«Ժողովրդի ներկայացուցիչը տես ոնց է փախնում: Ցրեց, թռավ: Ասեց՝ գնում եմ Ազգային ժողով, շտապում եմ»,-ասացին ակցիայի մասնակիցները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси