Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

18:03 | 11.09.2019 | Հասարակություն

Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Այս մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Վերջինիս խոսքով՝ վիրահատությունն անցել է լավ։

Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:

Հիշեցնենք, որ փոքրիկը երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի եւ մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси