Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնա Գյումրի». Ավոտներկրողները դեմ են ավտոմաքսատան տեղափոխմանը

«Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնա Գյումրի». Ավոտներկրողները դեմ են ավտոմաքսատան տեղափոխմանը

17:29 | 11.09.2019 | Հասարակություն

Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնա Գյումրի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կառավարության դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն:

«Վարչապետը որպես տղամարդ կարա իջնի ասի՝ տղերք ջան, գնացեք Գյումրի: Ես էլ կասեմ, ցավդ տանեմ, խի՞ գնամ: Եթե մաքսատունը տեղափոխեն Գյումրի, Երեւանում մաքսատան ցածր խավի ներկայացուցիչներն անգործ են մնալու: Մենք պատասխան առաջարկ ենք անում՝ կառավարությունն ու մեր պարապ-սարապ նախագահը թող գնան Գյումրի»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցներն մեկն էլ նշեց, որ եթե իրենց գործը կանգնի, սոցիալական բունտ է լինելու. «Մի ժամանակ ասում էր՝ ժողովուրդ, ես ձեր հետ եմ: Նիկոլ, վարչապետ, հիմա ո՞ւր ես: ՊԵԿ-ի նախագահն ի՞նչ արել այս ժողովրդի համար, որ 9 մլն պարգեւատրում է տվել իրեն: Ես Երեւանի բնակիչ եմ, ինչո՞ւ պետք է գնամ Գյումրի: Եթե իրենք չեն կարողանում հերթերը վերացնել, դա չի նշանակում, որ մենք պետք է ճանապարհներն ընկնենք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси