Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր վթար Մասիսում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Խոշոր վթար Մասիսում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կան վիրավորներ

16:53 | 11.09.2019 | Պատահարներ

Արարատի մարզում, սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի սկզբնամասում բախվել են Երեւանի բնակիչ՝ 40-ամյա Արկադի Ս-ի վարած Opel Astra մակնիշի 18 TQ 888 համարանիշի եւ Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գեւորգ Ա-ի վարած Opel Vctra մակնիշի 34 MP 292 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գեւորգ Ա-ն, նրա ուղեւոր՝ համաքաղաքացի, 43-ամյա Լեւոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Արկադի Ս-ն՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси