Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարտունիից ուղղաթիռով 2 տարեկան երեխայի են տեղափոխել Երևան. նրա մոտ ուժեղ ցնցումներ են նկատվել

Մարտունիից ուղղաթիռով 2 տարեկան երեխայի են տեղափոխել Երևան. նրա մոտ ուժեղ ցնցումներ են նկատվել

16:20 | 11.09.2019 | Հասարակություն

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Այս մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երեւան:

Դերձյանը հայտնեց, որ  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն երեխան գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման եւ նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси