Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մերկելը խոսել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստման մասին

Մերկելը խոսել է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստման մասին

16:06 | 11.09.2019 | Քաղաքականություն

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա շաբաթներին «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է tass.ru-ն:

«Մենք պատասխանատվություն ենք կրում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության վերացման համար: Վերջին շաբաթներին առաջին ոչ մեծ առաջընթացն է գրանցվել»,- հայտնել է Մերկելը և հավելել, որ «դա (առաջընթացը) տեղի է ունենում այն պահից ի վեր, երբ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ»:

Կանցլերը հույս է հայտնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հարցերում այս անգամ առաջընթաց արձանագրելու վերաբերյալ:

«Մի քանի շաբաթից կաշխատենք քառակողմ ձևաչափով գագաթնաժողովի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելու նպատակով»,- ընդգծել է Մերկելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси