Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնելու ՀՀ». Ավտոներկրողների ակցիան կառավարության դիմաց

«Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնելու ՀՀ». Ավտոներկրողների ակցիան կառավարության դիմաց

15:21 | 11.09.2019 | Հասարակություն

Ավտոներկրողները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ դեմ են Գյումրիում նոր ավտոմաքսակետի կառուցմանը. «Գյումրիում կառուցում են նոր մեծ մաքսակետ. Մենք համրում ենք, որ անհնար է, որ Երեւանից եւ այլ քաղաքներից մարդիկ մեկնեն Գյումրի մաքսազերծվում իրականացնելու համար»:

Նրա խոսքով, մնացել է 3 ամիս, որից հետո ավտոներկրողներն անգործ են մնալու. «Հիմա ի՞նչ կարիք կա, որ ձմեռվա շեմին այդ մաքսակետը կառուցեն եւ վերջին երկու ամիսը բոլորս մեկնենք Գյումրի: Ես հարց եմ ուզում տալ վարչապետին. Օրական հազար մեքենայի մաքսազերծվում է տեղի ունենում, դուք պատկերացնո՞ւմ եք թե ինչքան վթարներ կլինեն ճանապարհներին: Անվադողերը պետք է փոխես, պետք է 1-2 օր մնաս Գյումրիում: Պատկերացնո՞ւմ եք այն տղային կորցրած մորը, թե ինչ անեծքներ կանի վարչապետի հասցեին: Էդ անեծքների մասին մտածե՞լ ա»,-ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այսօր մոտ 10 հազար ավտոմեքենա գտնվում է տարբեր երկրների նավահանգիստներում. «Փոթիում 3 նավ է կանգնած, հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Դեռ ղեկ էլ պետք է փոխես, որը 1-2 ամիս տեւում է: Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնելու Հայաստան»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси