Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի ճանապարհներին տարեկան մահանում է 3 անգամ ավելի մարդ, քան ապրիլյան սրացման ժամանակ. պաշտոնյա

Հայաստանի ճանապարհներին տարեկան մահանում է 3 անգամ ավելի մարդ, քան ապրիլյան սրացման ժամանակ. պաշտոնյա

18:42 | 10.09.2019 | Քաղաքականություն

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման գնահատման բալային համակարգը ներառում է միայն այն խախտումները, որոնք կատարվել են միտումնավոր եւ չարամտաբար։ Այս մասին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ նոր համակարգն այլընտրանք չունի։ «Մեկ տարում մեր ճանապարհներին մահացել է շատ ավելի մարդ, քան զոհվել է 2016-ի ապրիլյան սրացման ժամանակ։ Զոհերը ճանապարհներին մեզ մոտ երեք անգամ ավելին են»,- ընդգծել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ ոչ մի ներում կարգախախտների համար չի լինելու, ինչպես եւ խրախուսումներ։ Ինչպես նշել է փոխոստիկանապետը, նրանք վաղուց անցել են թույլատրվածի շեմը պատիժների մեղմման հարցում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси